Վրացի կինը մեղադրվում է Հունաստանում ծխախոտը նետելուց հետո չկանխամտածված հրդեհ առաջացնելու մեջ
Եգեյան ծովի արեւելքում գտնվող Խիոս կղզում հրդեհի պատճառ դարձած վրացի կինը պետք է դատարանի առաջ կանգնի չկանխամտածված հրդեհ առաջացնելու մեղադրանքով, գրում է The Guardian-ը։
Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ կինը, որն աշխատում էր որպես տնային տնտեսուհի Հունաստանի ամենահարուստ ընտանիքներով բնակեցված Խիոս կղզում, «խոստովանել» է, որ պատահաբար նետել է ծխախոտը, որից էլ հրդեհ է առաջացել։
Լեյտենանտ Կոնստանտին Կոզանիսը The Guardian-ին ասել է, որ անհայտ կինը կդատապարտվի հինգշաբթի օրը։ «Նա ձերբակալվել է գիշերը և վաղը կներկայանա դատարան», – ասել է նա։
Քանի որ նա բռնվել է հանցագործության վայրում, դատավարությունը արագ կլինի։ Հրշեջներին տված իր ցուցմունքում նա խոստովանել է, որ նետել է ծխախոտ, որը բռնկել է հինգ հրդեհներից մեկը։
Վկաները նաև հայտնել են, որ տեսել են միջադեպը։
Կիրակի օրվանից ի վեր Խիոս կղզում ավելի քան 400 հրշեջներ, ջրցան ինքնաթիռների և հարյուրավոր կամավորների աջակցությամբ, պայքարում են հրդեհների դեմ, ինչը ստիպել է իշխանություններին հայտարարել արտակարգ դրություն և տարհանել տասնյակ գյուղեր։
Հրդեհները բռնկվել են միաժամանակ կղզու տարբեր հատվածներում։ Քանի որ հրդեհները տարածվել են՝ ուժեղ քամիների պատճառով, իշխանությունները ենթադրել են, որ հրդեհներից մի քանիսը բռնկվել են հրկիզման հետևանքով՝ նշելով, որ այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչպես են դրանք բռնկվել այդքան շատ տարբեր հատվածներում միաժամանակ։
