«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցությանառաջնորդ Մամուկա Մդինարաձեն՝ վկայակոչելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին տվյալները։
«Մեր հաշվարկներով՝ խոսքը 90-91 մանդատի մասին է… մենք ստացել ենք մեծամասնություն»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։
