Վտանգի տակ են դնում մեր ազգային ինքնության հիմքերը. Արա Պողոսյան

«Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոսքաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետՆրա գնահատմամբ՝ եկեղեցու նկատմամբ պետության ներկայիս վարքագիծը կարող է ունենալ մի քանի հիմնավոր պատճառ։

— Ըստ Ձեզի՞նչն է պատճառըոր Հայ Առաքելական եկեղեցին այսօր դարձել է իշխանության գլխավոր թիրախ։ Արդյո՞ք սա կրոնական հարց էթե այստեղ ավելի խորը՝ ինստիտուցիոնալ եւ ազգային ինքնության հետ կապված խնդիրներ կան։

— Տեսեքեթե մենք դիտարկենք տեղի ունեցող գործընթացները ոչ թե առանձին դրվագներիայլ ամբողջական շղթայի համատեքստումապա պարզ կդառնաոր այս ամենը նոր չէ այդ գործընթացները սկիզբ են առել առնվազն 2018 թվականից։ Հենց այդ ժամանակներից եկեղեցին սկսեց ընկալվել որպես միջնորդավորված ուժ՝ իշխանության եւ հասարակության միջեւ։ Եթե հայացք նետենք հայոց պատմության խորքըապա կնկատենքոր իշխանության եւ եկեղեցու հակասությունները հատվածային չեն եղել՝ սա ոչ թե ժամանակավոր հակադրություն էայլ ինստիտուցիոնալ բախում։ Այս պայքարը ուղիղ առնչվում է ինչպես ներքինայնպես էլ արտաքին նպատակների հետ։

Արտաքին նպատակների մասին ես բազմիցս խոսել եմ՝ նույնիսկ փակ քննարկումների ժամանակԱյդ նպատակները կապ ունեն ինչպես Հայաստանի ներսում ձեւավորված սոցիալքաղաքական ենթատեքստիայնպես էլ արտատարածաշրջանային քաղաքականությունների հետ։ Առանձնապես կարեւոր է Ադրբեջանի վերաբերմունքը Հայոց Եկեղեցու նկատմամբ։ Ադրբեջանը եկեղեցին ընկալում է որպես ազգային ինքնության պահապանեւ այս պատճառով այն խոչընդոտ է ինչպես Հայաստանի իշխանությունների որոշ ռազմավարություններիայնպես էլ ավելի գլոբալ մակարդակում իրականացվող քաղաքական ուղղությունների համար։

— Պարոն Պողոսյանիսկ ինչո՞ւ է եկեղեցին ընկալվում որպես խոչընդոտ։

— Որովհետեւ ադրբեջանական քաղաքական նարատիվը պահանջում էոր Հայաստանի տարածքումայդ թվում՝ Արցախումերբեք չձեւավորվի որեւէ պահանջատիրական շարժում՝ լինի դա մշակութայինպատմականթե քաղաքական հարթությունում։ Այս նպատակով նրանք շահագրգռված են վերացնել կամ նվազագույնի հասցնել այն կենտրոններըորոնք ազգային հիշողության եւ քաղաքական իղձերի կրողն են։ Եկեղեցինորպես այդպիսինառաջին թիրախներից է։

Վերջին օրերին նկատելի էոր հարվածների տակ է ոչ միայն եկեղեցինայլեւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Ադրբեջանը համարում էոր այս երկու կառույցները՝ եկեղեցին եւ ՀՅԴնհայկական ազգային դիմադրության հենասյուներից են։ Հետեւաբարնրանց հիմնական նպատակը այս կառույցները հանրային ընկալման դաշտում վարկաբեկելն է։ Այդպես փորձ է արվում ձեւավորել կարծիքթե իբր այս կառույցները խոչընդոտ են խաղաղության եւ տարածաշրջանային կայունության համար։

Սակայն այս ամենը միայն արտաքին ազդեցությունների հետեւանք չէ։ Կա նաեւ ներքին գործոն։ Ներկայիս իշխանությունըորի տեսլականը մարմնավորվում է Նիկոլ Փաշինյանի գաղափարական ուղղության մեջիրականում հակասում է հայկական ազգային իղձերին։ Այդ իղձերը ամփոփված են՝ ի թիվս այլ կառույցներիՀայոց Առաքելական Եկեղեցու մեջորը համարվում է ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Եկեղեցին միակ կառույցն էորը շուրջ 1700 տարի շարունակ պահպանել է ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը՝ այն մի հիշողությունորը ոչ միայն կրոնականայլ նաեւ քաղաքականմշակութային եւ վարչական հիմք է ունեցել մեր պատմության ողջ ընթացքում։

Այս պայքարըհետեւաբարոչ թե միայն կրոնական կամ անհատական խնդիր էայլ՝ համակարգային բնույթ ունի։ Այն միտված է ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմանը՝ մի հիշողությունորն այսօր պահպանվում է միայն Հայոց Եկեղեցում։ Մեր հասարակությունում այսօր այլ կառուցակարգ գոյություն չունիորն ունենա այդպիսի պատմականհոգեւոր եւ ազգային շարունակականություն։ Սա պետություն չէ՝ այլ մի ինստիտուտ էորը պահպանել է միաժամանակ ե՛ւ ոգինե՛ւ հիշողությունը։ Ու թեեւ որոշ մարդիկ փորձում են խնդիրը նեղացնել անձերի շուրջսակայն իրականում մի փոքր այլ կերպ կարելի է դիտարկել այդ ամենը։ Հիմնական խնդիրը համակարգային էինստիտուցիոնալ է եւ ազգային ինքնության դեմ է ուղղված։

— Հաշվի առնելովոր Հայ Առաքելական Եկեղեցին մեր ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության կարեւորագույն հենարանն էեւ որ այսօր մենք բախվում ենք ներսից եկեղեցու նկատմամբ նկատվող թիրախավորման եւ հեղինակազրկման՝ ինչպիսի՞ քայլեր ու ռազմավարություններ կդիտարկեիք որպես առաջնահերթ՝ այս գործընթացները կանգնեցնելու եւ մեր եկեղեցու դիրքերը հզորացնելու համար՝ թե՛ ներսումթե՛ միջազգային ասպարեզում։

— Որպես ուսումնասիրողանկեղծորեն կարող եմ ընդգծելոր Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է մեր ժողովրդի ամենաամուր եւ ամենակայուն հաստատություններից մեկը։ Նրա տեղը ոչ միայն ազգային մակարդակում է կարեւորայլեւ միջազգային հանրության մեջ այն վայելում է մեծ հարգանք եւ ճանաչում։ Այդ կառույցը երկար ժամանակահատվածում եղել է մեր հոգեւոր կյանքի ու ազգային ինքնության անբաժանելի հիմքըինչի շնորհիվ նաեւ կարողացել է պահպանել իր ազդեցությունը քրիստոնեական աշխարհի տարբեր մասերում։ Մասնավորապեսեկեղեցին կարող էր եւ պետք է լիներ հզոր ռեսուրս՝ հայկական մշակույթն ու արժեքները տարածելու համարհամաշխարհային քրիստոնեական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերելու նպատակով։

Այնուամենայնիվցավալի է փաստըոր երբեմն մենք՝ ներքին ուժերսհարվածներ ենք հասցնում հենց մեր այս ամենակարեւոր հիմնասյունին։ Ներսում թիրախավորումն ու քննադատությունը ոչ միայն թուլացնում են եկեղեցու դիրքերըայլեւ վտանգի տակ են դնում մեր ազգային ինքնության հիմքերը։ Պետության եւ հասարակության ներսում տարածված նման պահվածքները երկարաժամկետ հեռանկարում կարող են իջեցնել եկեղեցու հեղինակությունը եւ միջազգային ճանաչումը։

Եկեղեցու հեղինակազրկումը չափազանց բարդ գործընթաց էվերականգնել կորցրած վստահությունը շատ ավելի դժվար էքան սկզբից այն ձեւավորելը։ Այսօրերբ մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցող թիրախավորումներպետք է հասկանանքոր դրանք չեն ազդում միայն եկեղեցու վրադրանք նաեւ վտանգում են մեր ժողովրդի միասնությունն ու համազգային ինքնության ընկալումըորը կարեւոր է մեր դիրքորոշման ու հեղինակության համար համաշխարհային ասպարեզում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Share This