Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դիտարկել արտերկրում ռուսաց լեզվի խթանման համար լրացուցիչ բյուջետային ֆինանսավորում տրամադրելու հարցը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի նախագահական խորհրդի և Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտների պետական ​​խորհրդի հանձնաժողովների ընդլայնված կազմով նիստի արդյունքների հիման վրա տրված հանձնարարականների ցանկը:

«Աշխատել 2025-2030 թվականներին դաշնային բյուջեից լրացուցիչ բյուջետային հատկացումների ապահովման հետ կապված խնդիրների շուրջ»,- ասված է պետության ղեկավարի հրամանում։

Բացի այդ, նախագահը հանձնարարել է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել հանրակրթական կազմակերպությունների 6-11-րդ դասարանների աշակերտներին կարիերայի ուղղորդման գործունեությամբ բնագիտական ​​առարկաներ դասավանդող ուսուցիչների ամենամյա խորացված վերապատրաստման համար:

Share This