Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ի երեկոյան մեկնել է Ստամբուլ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության հունվարի 7-ին Պուտինի օրակարգում ոչ մի միջոցառում չի եղել, և այցի օրակարգը նախատեսված է հունվարի 8-ի համար: Մասնավորապես` այսօր ռուս առաջնորդը կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:
Պուտինը Ստամբուլ է մեկնել Դամասկոսից, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ և այցելել է Սիրիայում տեղակայված ռուսական զինված ուժերի հրամանատարական կետ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պուտինի ստամբուլյան այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )