Վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊԲ
Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
