Վիճաբանություն Նոր Նորքի թաղապետարանում. քաղաքացին պնդում է, որ վերահսկողության բաժնի պետի հարվածի արդյունքում իր արհեստական ատամնաշարը պոկվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նսախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացու ահազանգով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի բնակիչ, 55–ամյա Հրաչյա Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել վարչական շրջանի աշխատակազմի հողի վերահսկողության բաժնի պետ Նորայր Զատիկյանի և իր միջև: Հրաչյա Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ն. Զատիկյանը ձեռքերով հարվածել է իր ծնոտին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել և դրա արդյունքում իր վերին ծնոտի ֆիքսված արհեստական ատամնաշարը պոկվել է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/15/1140628/
