Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում․ հայտնաբերվել են կռվի մասնակիցները

Երեկ՝ հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Share This