Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է
Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է:
Բնակչության մակարդակով կեսարյան հատումների 10 տոկոսից բարձր ցուցանիշները կապված չեն մայրական և նորածինների մահացության մակարդակի կրճատման հետ:
Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր:
