Վերջերս «Լեվ Գրուպ» ընկերությունը Գործադիրի աշխատանքը իր վրա վերցրեց, երբ լիազոր մարմնի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ստիպված եղավ «Զենքի մասին» օրենքը պաշտպանել. Հայտնի փաստաբանը օրենքի ուշագրավ զրույցը

Վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ հստակ երևում են ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերը, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլ նաև օդուժի մասին է։

Եղան նաև  հրապարակումներ այն մասին, որ հայկական սահմաններում առկա տեղաշարժերը եւ հայտնվում են թշնամու ձեռքում: ԱՎԵԼԻՆ, ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ(ՀՆԱՐԱՎՈՐ Է ԹՇՆԱՄԱԿԱՆ ԵՐԿՐԻՑ)  ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎ ԿԱՄ ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻՑ ԿԱԴՐԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՒ ԱՅԼ ՌՍԶՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ։ ԸՆԴ ՈՐՈՒՄ ԴՐԱ ԴԻՄԱՑ ԽՈՍՏԱՑՎՈՒՄ ԷՐ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼ ԱՇԽԱՐՀԻ , ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼԻՆԵՆ , հենց այստեղ է, որ «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, բազմաթիվ նախադեպային վճիռների հասած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ իրավական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է տեսնում.

-Իրավական հարթակում դիրքորոշումս հետեւյալն է, ես կարծում եմ, որ պետական լիազոր մարմինը ի դեմս` Դատախազության եւ Քննչական մարմինների ունեն պոզիտիվ պարտավորություն անհապաղ հարուցելու քրեական վարույթ: Եվ ճշտել, թե ով է տվյալ հայտարարության իրավատերը, նաեւ չեմ բացառում, որ դա լինի հայի այն տեսակի ձեռքի գործը, ով կամ ովքեր ամեն ինչ անում են երկրում ցնցումները ակտիվացնելու համար: Սա ընդամենը վարկածներից մեկն է:

Այս համատեքստում գտնում եմ, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ն գտնվում է ռազմական լուրջ բախումների կիզակետում` անհրաժեշտ է լուրջ փոփոխություն իրականացնել Քր. օրենսգրքում, որպեսզի պատերազմի ժամանակ, ցանկացած նման գործառույթի արդյունքում վերջիններս ենթարկվեն ընդհուպ մահապատժի, քանի որ դրա հետեւանքները կարող են կործանար լինել տասնյակ հազարավոր քաղաքացիների համար:

Ամփոփելով խոսքս, գտնում եմ, որ ցանկացած հայտարարության հետեւեւից իրավապահ մարմինները ունեն պարտավորություն հետեւողականորեն գնալու:

Հաշվի առնելով հայտնի փաստաբանի` տարբեր պատերազմների ժամանակ ունեցած ներդրումն ու ռազմական, այսպես ասած, հոտառությունը, փորձեցինք հետաքրքրվել, թե որքանո՞վ է իրատեսական համարում էսկալացիայի վտանգը, մեր զրուցակիցը ընդգծեց.

-Այս հարցի հստակ պատասխանը կարծում եմ կտան ռազմական փորձագետները, բայց որպես իրավաբան, այ՛ո, ինչպես նաեւ, Դուք նշեցիք, պատերազմի  բովով անցած մարդ, ինձ համար փաստ է, որ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած ոտնձգության, առավելեւս դրան պետք է պատրաստ լինի իշխանությունը: (Ի դեպ, առիթից օգտվելով ասեմ, որ վերջերս մեր ընկերությունը Գործադիրի աշխատանքը իր վրա վերցրեց, երբ լիազոր մարմնի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ստիպված եղանք հենց իրենց` «Զենքի մասին» օրենքը պաշտպանել եւ առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Վարչական դատարանին, որ արդարադատություն իրականացրեց):

Ըստ այդմ, միշտ պետք է սպասել ցանկացած ոտնձգության, իսկ դրա համար Կառավարությունը պետք է ունենա պոզիտիվ պարտավորություն պայքարելու ցանկացած ոտնձգության դեմ` թե երկրի, թե անհատ քաղաքացու իրավունքի համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Share This