Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար, Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումները մտցվել են ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով: Տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունը բաց է։

Մլետա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում ավտոմեքենաների երթևեկությունն իրականացվում է անարգել: Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջով, հայտնում է Sputnik Грузия-ն։

Share This