Վենետիկում կայացել է «դարի հարսանիքը»․ ովքեր էին հյուրերի շարքում (լուսանկարներ)
Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ուրբաթ՝ հունիսի 27-ին, Վենետիկում շքեղ հարսանիք է կազմակերպել հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ։
55-ամյա Սանչեսը և 61-ամյա Բեզոսը արարողությունից կարճ ժամանակ անց Instagram-ում լուսանկար են հրապարակել։
Հարսանիքին հրավիրվել է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ընտանիքի 70 անդամ։ Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սան Ջորջո փոքրիկ կղզում։
Հայտնի չէ, թե որքան է արժեցել հարսանիքը. դրա արժեքը գնահատվում է 20 միլիոնից մինչև ավելի քան 50 միլիոն դոլար։
Սա և՛ Սանչեսի, և՛ Բեզոսի երկրորդ ամուսնությունն է։ Նրանք նախորդ հարաբերություններից ունեն, ընդհանուր առմամբ, յոթ երեխա։
Զույգը նշանադրվել է 2023 թվականի մայիսին՝ «Կորու» սուպերզբոսանավի վրա և նույն թվականի նոյեմբերին նշանադրության երեկույթ է կազմակերպել Բևեռլի Հիլզում։








