Վեճերից խուսափել չի ստացվի․ մայիսի 20-ի աստղագուշակ
Խոյ
Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, քանի որ ամեն ինչ ձեր սպասածի նման չի դասավորվելու: Բայց օրը շատ հաջող կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խաառնի։
Ցուլ
Այսօր ձեզանից սովորականից ավելի մեծ համբերատարություն են պահանջելու, քանի որ ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում: Աշխատեք հանգստություն պահպանել ու բարեհամբույր լինել:
Երկվորյակներ
Օրը լավ է լուրջ գործերից ու կարևոր զրույցներից չսկսեք: Հուզական դաշտը լարված կլինի, հանգստություն պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելն էլ դժվար կլինի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, օգնել դրական տրամադրվել:
ԽԵՑԳԵՏԻՆ
Հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դուք ամեն ինչ կհասցնեք: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, որոնք ստիպում էին անհանգստանալ ձեզ ու ձեր մտերիմներին, գլուխ կհանեք կենցաղային խնդիրներից: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար:
Առյուծ
Օրվա սկիզբն արժե նվիրել գործերին, որոնցից կարող եք ինքնուրույն, առանց աջակցության ու խորհուրդների գլուխ հանել: Շատ Առյուծների համար այս հատվածում հեշտ չի լինելու նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ:
Կույս
Օրվա առաջին կեսը կարող է անհանգիստ լինել, հազիվ թե կարողանաք այդ ժամանակ խուսափել մանր-մունր տհաճություններից: Չի բացառվում ստիպված լինեք ժամանակ ծախսել վաղուց գործած սխալներն ուղղելու վրա:
Կշեռք
Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել, իսկ մանր-մունր խնդիրներն արագ կլուծեք: Համախոհների, հին ծանոթների հետ ձեր գաղափարներն ու ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք։
Կարիճ
Եթե մեծ ծրագրեր ունեք, սկսեք դրանք հնարավորինս վաղ իրագործել: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հավանական է հաջողությամբ լուծվեն բարդ հարցերը, հաջողությամբ ավարտվեն այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել:
Աղեղնավոր
Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու և լուրջ կոնֆլիկտ թույլ չտալու ձևը, չեք վիրավորի նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց:
Այծեղջյուր
Օրվա առաջին կեսին չարժե հույս դնել թեթև հաջողությունների և արագ հաղթանակների վրա: Այս հատվածում անհրաժեշտ արդյունքն ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Սեփական գիտելիքներն ամեն անգամ բավարար չեն լինի, բայց մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել, ձեր կողքին կլինեն:
ՋՐՀՈՍ
Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները լուծելու համար շատ ժամանակ պետք չի գա: Լավ կանցնեն ուղևորությունները, դրանք հատկապես հաճելի կլինեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին: Հավանական են դրամական մուտքեր:
Ձկներ
Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ: Որոշ Ձկներ պարզապես դժվարությամբ կհավաքեն մտքերն ու կկենտրոնանան այն գործերի վրա, որոնք հենց հիմա են ուշադրություն պահանջում: Ձեզ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն, վատ մի զգացեք դիմել աջակցության խնդրանքով:
