Վե՛ր կաց, Նիկոլ, բա՛ց աչքերդ ու քայլի… հեռու մի տեղ

Նիկոլի դժբախտությունը` ամենամեծ դժբախտությունը, գիտե՞ք որն է. լռվել, մնացել է 2018թ. ապրիլ-մայիս-հունիս-հուլիս «բերմուդյան եռանկյունում», ու չի տեսնում, չի հասկանում, որ երկրում բա՛ն է փոխվել։

Չկա այլևս նախկին էնտուզիազմը` «հեղափոխական» էյֆորիան մաշվել է, գոլորշիացել է, տեղի է տվել, տակը բա՛ն չի մնացել։ Մի քիչ էլ` ու պը՛րծ։
Թե չէ` Էդմոն Մարուքյանը քանի՞ գլուխ ուներ, բան ասեր Նիկոլին, հետը հրապարակային բանավեճի մեջ մտներ, հակադարձեր, ասեր` աչքիդ վերևը ունք կա։
Կամ նույն Սորոսի Դանիելն առյուծի սի՞րտ էր կերել, որ ֆեյքնյուզի էքսպանսիայից չվախենալով` «ափաշքարա ղժժար» ժողովրդի վարչահրամայապետի վրա գրիչի թեմաներով…
Մնում է` լայն բացի աչքերը, վեր կենա ու քայլի հեռու մի տեղ. այնտեղ, ուր ձմեռում են խեցգետինները։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )