Վարչապետ. Ազդեցիկ ուժերը ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում

Մեր երկրի դեմ գործում են ազդեցիկ ուժեր, որոնք ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սակայն դա նրանց չհաջողվեց, և դրա պատճառով հակադրվում են մեր երկրին ու կառավարությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Կոբախիձեն, կոնկրետ ուժերի անունից գործում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներ և բյուրոկրատներ։

«Մենք կունենանք նաև այն երկրների ցանկը, որոնք անարդար են վերաբերվում մեր երկրին, թեև այսօր չեմ ուզում կոնկրետացնել այդ երկրները, որպեսզի հնարավորություն տամ նրանց փոխել իրենց վարքագիծը։ Ընդհանուր առմամբ, պարզ է, որ մեր երկրի դեմ գործում են ազդեցիկ ուժեր։ Դրանք այն ուժերն են, որոնք ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սակայն դա նրանց չհաջողվեց, և հենց այդ պատճառով էլ հակադրվում են մեր երկրին և մեր կառավարությանը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Share This