Վարչական ռեսուրսի ժամանակներն անցել են. Ավինյան

Այս ընտրությունների կազմակերպման մասով շատ մեղադրանքներ անհիմն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը:

«Անընդհատ խոսում ենք վարչական ռեսուրսի կիրառումից: Եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք եւ այս տարվանը: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով ժամը 11-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞: Իհարկե, կուեննայինք: Բայց այդ ժամանակները վաղուց անցել են»,- հայտարարեց Ավինյանը:

Տիգրան Ավինյանն, անդրադառնալով միևնույն հասցեում հաշվառված 26-ից ավելի անձանց դեպքին, նշեց, որ կարելի է ընտրությունների վերջում գնալ ու տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Նրա խոսքով` ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվող մեծ խումբ է եղել, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց։

Անդրադառնալով ընտրացուցակներում հայտնված 200-ից ավելի հանգուցյալների անուններին` քաղաքապետի ՔՊ–ական թեկնածուն կրկին առաջարկեց ընտրություններից հետո ստուգել, թե նրանց անուններից քանիսի դիմաց ստորագրություն կա։

Share This