Վարժական հավաքներին դժկամությամբ են մասնակցում

Վարժական հավաքներին դժկամությամբ են մասնակցում
Տավուշի մարզում սկսվել է 25-օրյա ռազմական վարժական հավաքների մասնակիցների հավաքագրումը։ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական իշխանության, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի նկատմամբ գրեթե ընդհանուր անվստահության պայմաններում սահմանամերձ մարզի տղամարդիկ չեն ցանկանում այդ հավաքների մասնակիցներ դառնալ։ Զինկոմիսարիատից նույնիսկ առաջարկներ կան այդ հավաքներին մասնակցել հրաժարվողներից ոմանց դատել, որպեսզի մյուս հրաժարվողներին դա դաս լինի։ Սակայն դեռևս Տավուշի մարզում վարժական հավաքներին մասնակցել հրաժարվողներից որևէ մեկի հանդեպ դատ ու դատավճիռ չի եղել։ Մինչև տարեվերջ նման 6 վարժական հավաք է լինելու։
Share This