Վարդենիսի բնակիչների փոխանցմամբ՝ քաղաքում լսվել են կրակոցի ձայները, բայց ընդհանուր վիճակը նորմալ է

Տեղեկացրել էինք, որ այսօր՝ 06.00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացավ:

Սակայն ժամը 17:10-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսեց կրակը Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղությամբ՝ օգտագործելով ականանետ և հրետանային միջոց:

Մենք կապ հաստատեցինք Վարդենիսի բնակիչների հետ: Վերջիններիս փոխանցմամբ՝ քաղաքում լսվել են կրակոցի ձայները, բայց ընդհանուր վիճակը նորմալ է, բնակիչների շրջանում խուճապ չկա:

Տեղեկացանք նաև, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի բնակելի տների վրա:

Քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

Share This