Վարդան Ղուկասյանն Ինտերպոլի կողմից կալանավորված չէ. փաստաբան

ԴՕԿ կուսակցությունը  հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը Ինտերպոլի կողմից չի կալանավորել, ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է  և այլն։

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ.

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։

Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով  պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։

Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը»,- նշված է նրա հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում։

Share This