Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը

Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Այս մասին ambion.news–ին հայտնեց Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է»,–ասաց փաստաբանը։

Share This