Վարդագույն պայուսակ, կիպ սեւ զգեստ․ Աստղիկ Սաֆարյանի էլեգանտ տեսքը Բուդապեշտում
Աստղիկ Սաֆարյանն այս շրջանում լուսանկարներ է տեղադրում Բուդապեշտից։ Երգչուհին, ինչպես միշտ, փայլում է ոչ միայն էսթետիկ կադրերով, այլեւ յուրահատուկ ոճով, որը դարձել է նրա այցեքարտը։
Հերթական տեսարժան վայրում կեցվածք ընդունելիս Աստղիկը կրել է մարմինն ընդգրկող սեւ կիպ զգեստ, ցածր կոշիկներ, եւ կերպարին ավելի վառ երանգներ է հաղորդել վարդագույն պայուսակով ու ականջօղերով, ինչպես նաեւ սեւ խոշոր ակնոցով։
Աստղիկը նավարկել է Դանուբ գետի վրայով, լուսանկարներում նրա կողքին է նաեւ քույրը՝ Համեստը։
