Վատիկանը բացառել է Հռոմի պապի՝ գահից հրաժարվելու հավանականությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի հրաժարվի գահից՝ չնայած ծանր հիվանդությանը։ Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը, ով մտերիմ է պոնտիֆիկոսի հետ։

«Ես ընդհանրապես չեմ կարծում, որ նա կարող է հրաժարվել։ Դա հաստատ հավանական չէ», – ասել է քահանան:

Կարդինալի խոսքով՝ պոնտիֆիկոսն իրեն ֆիզիկապես լավ է զգում, սակայն նա դժվարանում է խոսել, և նրան երկար վերականգնում է սպասվում։

Share This