Վաշինգտոնը հայտարարել է, որ իր ստրատեգիական միջուկային զինանոցը կրճատվել է 88%-ով
Վաշինգտոնը հայտարարեց, որ իր ստրատեգիական միջուկային զինանոցը կրճատվել է 88%-ով` առավելագույն ցուցանիշի համեմատ, որը եղել է 1967թ.-ին:
«2023 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնն իր տրամադրության տակ ուներ 3748 մարտագլխիկ։ Այսպիսով, Վաշինգտոնը 88%-ով կրճատել է իր ռազմավարական զենքի պաշարը 1967 թվականից ի վեր, երբ այդ թիվը կազմում էր 31255 մարտագլխիկ։
1989 թվականին Բեռլինի պատի փլուզման ժամանակ նկատված մակարդակի համեմատ (22217 մարտագլխիկ), այդ ցուցանիշը նվազել է 83%-ով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքին, ապա 1991 թվականի սեպտեմբերի 30-ից դրանց թիվը կրճատվել է ավելի քան 90%-ով»:
