Վանաձորում բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելի

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։

 

Պարեկները սահմանազատել են տարածքը, և քանի որ մոտոցիկլից առաջացել է դիզվառելիքի արտահոսք, պարեկների ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։

Share This