Վանաձորի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում լսեցի:

Վանաձորի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում լսեցի:

Մեր գործընկերն ասում է, որ իրենք մասնակցում էին Վանաձորի ավագանու չկայացած նիստին, քանի որ դեմ են համայնքի բյուջեի նախագծին, բայց կողմ են սուբվենցիոն ծրագրի հաստատմանը:

Այդ սուբվենցիոն ծրագրի իրագործման համար Վանաձորի բյուջեից պետք է հավելում լինի, այսինքն՝ գումարի մի մասը պետք է տրվի համայնքի բյուջեից: Հիմա հարց է առաջանում. բա, որ դեմ էիք բյուջեի հաստատմանը, այդ դեպքում ինչպե՞ս պիտի կողմ քվեարկեիք սուբվենցիոն ծրագրին: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի առանց բյուջեի հաստատման այդ չեղած բյուջեից հատկացում արվեր:

Հարցազրույցում մեր գործընկերը նաև հայտնեց, որ դատարանի կողմից արգելք կա նիստերի անցկացման: Բա, որ արգելք կա, այդ ինչպե՞ս պիտի նիստ գումարվեր և սուբվենցիոն ծրագիր հաստատվեր:

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ չտրվել իշխանական սադրանքներին և իրականությունը սթափ գնահատել: Այս պայմաններում ցանկացած ֆինանսական հատկացում կամ ստացում կդառնա ակնհայտ ապօրինի և դրանք հաստատողների համար կառաջացնի հետևանքներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )