Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գեւորգն է. նա փետրվարյան դեպքերի մասնակից է եղել. Արմլուր

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գեւորգն է,որը դեռեւս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։

Ավելի վաղ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:

Share This