Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Հունիսի 11-ի հորդառատ անձրևներից հետո Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով, երեկվա հորդառատ տեղումները ազդեցություն են ունեցել ջրային ռեսուրսների վրա, իսկ Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։
