Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

2026-ի հուլիսի 13-19-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով և 19.07.26-ին կազմել է 1900.81 մ։ Դա անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2026-ի հունվարի 1-ի մակարդակից՝ 59 սմ-ով, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արփա-Սևան ջրատարով տեղափոխվել է 5.083 մլն մ³ ջուր (13-19 հուլիս), իսկ 2026-ի հունվարի 1-ից հուլիսի 19-ը՝ 158.017 մլն մ³։

Սևանա լճից բացթողնվել է 3.787 մլն մ³ ջուր (13-19 հուլիս), իսկ ընդհանուր՝ հուլիսի 2-ից 19-ը՝ 7.224 մլն մ³՝ ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի։

Share This