Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել 36 հատ <<Սիգ>>տեսակի ձուկ
Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է․Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:
