Սրտի կանգին նախորդող ախտանշանները տարբեր են լինում կանանց ու տղամարդկանց մոտ․ գիտնականներ
Ամերիկացի գիտնականները պարզել են , որ սրտի անսպասելի կանգին նախորդող ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված հիվանդի սեռից։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Digital Health (LDH) պարբերականում։
Գիտափորձի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 18-35 տարեկան կամավորների տվյալները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի անսպասելի կանգից մի քանի ժամ առաջ մարդկանց կեսի մոտ նկատվում է առնվազն մեկ բնորոշ ախտանշան։ 41% դեպքերում խոսքը հևոցի մասին է լինում, 33% դեպքերում՝ կրծքավանդակի ցավի, 12% դեպքերում՝ առատ քրտնարտադրության, իսկ 11% դեպքերում՝ ջղաձգումների։
Միևնույն ժամանակ գիտնականները նկատել են, որ կանանց ու տղամարդկանց մոտ ախտանշանները տարբերվում էին։ Այսպիսով՝ տղամարդկանց մոտ սրտի կանգին նախորդող ամենատարածված ախտանշաններն էին կրծքավանդակի ցավը, հևոցն ու առատ քրտնարտադրությունը, մինչդեռ կանանց մոտ ամենատարածված ախտանշանն էր հևոցը։
