Ստորագրահավաք Եվրամիության կազմ մտնելու համար
Գյումրիի քաղաքապետարանում արդեն երկրորդ օրն է ստորագրահավաք է սկսվել, ով են, ինչ են անում` այս հարցերին պատասխան չկա, լրագրողների հետ չեն շփվում։ Ընդամենը շարունակում են կրկնել, որ ամեն ինչ մեր ազգային շահերի համար է։ Ստորագրահավաքը սկսվել է սեպտեմբերի 16-ից, շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 1-ը։
Անհրաժեշտ է 50.000 ստորագրություն, բայց չեն նշում, թե այս օրերին ինչքան մարդ է ստորագրել։ Փոխարենը ասում են, որ լավ է լինելու և պարբերաբար հիշեցնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Իշխանության պատվերով, իշխանական քիմքին հարմար գործողության մասին քիչ է ինֆորմացիան, մեր հարցերին ներկայացուցիչները չպատասխանեցին։
