Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը

2003-ին ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը։ 2006-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածվել է մոտ 600–700 մարդու վրա, ազատ են արձակվել մոտ 300-ը։

1923-ին ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է ԼՂԻՄ-ը՝ Խանքենդի կենտրոնով (հետագայում՝ Ստեփանակերտ), Ախալքալաքի ու Ծալկայի հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմին, Լոռու «չեզոք գոտին»՝ Հայաստանի կազմում։

2011-ին Ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսը՝ ներկայացնելով Սալվադոր Դալիի 120 աշխատանք։ 2021-ին ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Share This