Ստամբուլի օդանավակայանում նոր արգելք է սահմանվել՝ խախտողները կտուգանվեն 48 եվրոյով

Ստամբուլի օդանավակայանի կառավարումն իրականացնող ընկերությունը տուրօպերատորներին եւ գործակալություններին արգելել է հյուրերին դիմավորել անմիջականորեն մաքսային անցակետի ելքի մոտ։ Այս մասին հայտնում է АТОР-ը։ Նոր կանոնը խախտելու համար նախատեսվում է տուգանք 320 լիրայի կամ 48 եվրոյի չափով։ Դիմավորման գոտում կարող են գտնվել միայն մասնավոր անձինք, ովքեր ժամանողների ազգականները կամ բարեկամներն են։ Այս որոշումը եղել է անակնկալ Ստամբուլում գործող տուրօպերատորների համար, քանի որ հյուրերին դիմավորման համակարգը օդանավակայանում մշակվել է տարիներով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )