Սպիտակ տունը հնարավոր է համարել արտասահմանցիներին կաշառելու օրենքում փոփոխության կատարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում չեն բացառել, որ հնարավոր է փոփոխություն կատարվի 1977 թվականին ընդունված արտասահմանում կոռուպցիոն պրակտիկան արգելող օրենքում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, վկայակոչելով Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուի հայտարարությունը։
Bloomberg-ը մանրամասնում է, որ Թրամփն անձամբ է կողմնակից այդ օրենքում փոփոխություն կատարելուն եւ այս հարցով նույնիսկ վիճաբանություն է ունեցել 2017 թվականին նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Թրամփը մասնավորապես գտնում է, որ անարդարացի է, որ ամերիկացի գործարարները արտասահմանում չեն կարող կաշառք տալ՝ իրենց բիզնես շահերը առաջ մղելու համար։
