«Սուր երանգներ պարունակող բառամթերք է»․ նախարար Գալյանը՝ «քեռակնոջ» վերաբերյալ գրառման մասին

«Արդյո՞ք սահմանադրական կարգի խախատում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ հաշվի առնելով, որ, ըստ Սահմանադրության, Եկեղեցին և պետությունն անջատված են»,– նման հարց է լրագրողն ուղղել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Գալյանը, անդրադառնալով վարչապետի՝ «քեռակնոջ» վերաբերյալ գրառմանը նշել է․ «Դա սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Ամեն մարդ ինքն է ընտրում և եթե դա չի հատում իրաականության սահմանը, կարծում եմ՝ խնդիր չկա»։

Այնուամենայնիվ, նախարարը Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված խնդիրներ տեսնում է․ «Իմ դիտարկմամբ՝ այսօր ունենք խնդիր, ունենք Եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էությամբ»։

Share This