Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմը նշանակվել է Մալաթիայի թաղապետ, նրան գործուղել են, որ ամրապնդի իշխանության դիրքերը. <<Հրապարակ>>

Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմն է:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը ևս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու և յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )