Սուրենյանց. Այն բառերը, որոնց համար տղաները զրկվել են ազատությունից, համատարած հնչում են Փաշինյանի հասցեին ողջ երկրում
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու իրական պատճառը նրանց «Իմնեմնիմի» փոդքասթի գործունեությունը կասեցնելն է: Նիկոլ Փաշինյանը զրկվել է իրականությունից՝ «Իմնեմնիմի» փոդքասթի լսարանը միայն մեծանալու է, իսկ այն բառերը, որոնք իշխանության հասցեին ասելու համար տղաները զրկվել են ազատությունից, համատարած հնչում են Փաշինյանի և մյուսների հասցեին՝ ողջ Երևանում և երկրում:
Այսօր երեկոյան ես հաճույքով կլինեմ «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում»։
