Ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Մարինկայի հատվածում: Սակայն հերթական գրոհը մի փոքր այլ նպատակ ուներ:
«Կուրախովսկու ուղղությամբ ռուսական զորքերը գրավել են Գեորգիևկայի արևելյան մասում գտնվող Սուրբ Գեորգի և Բոլոր Սրբերի եկեղեցու տարածքները»,- հաստատում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրությունը հայտնել է, որ նախօրեին Ռուսաստանի զինված ուժերը 9 հարձակում են իրականացրել Մարինկայի և Նովոմիխայլովկայի շրջաններում։
Նախօրեին ռուսական զորքերի «Հարավ» խմբավորումը հայտնել էր, որ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները և հրետանային կրակը Գեորգիևկայի շրջանում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 2 հակագրոհ։

