Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից մեկն է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավականին հարուստ հարդարանքն առանձնանում է իր զարդաքանդակներով:
Անմիջապես գմբեթի տակ Հիսուս Քրիստոսն է՝ բազմած խորհրդանշական չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքեւում հրեշտակներն ու հրեշտակապետերը եւ չորս քերովբեներն են, իսկ թմբուկի տակ՝ անկյուններում, 4 ավետարանիչներն են: Գմբեթի եւ սյուների որմնանկարները միմյանց կապելու եւ իրար լրացնելու համար որմնանկարիչ վարպետը դրանց միջեւ պատկերել է հայկական մանրանկարներ:
