Սուպերմոդել Միրանդա Քերը հայտարարել է չորրորդ հղիության մասին
Ավստրալացի մոդել Միրանդա Քերը կրկին պատրաստվում է մայր դառնալ։ Արտասահմանյան պոդիումների աստղն արդեն երեք որդի ունի եւ հույս ունի չորրորդն ունենալ։

40-ամյա Միրանդան սոցցանցերում երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ նա հայտարարել է իրենց ընտանիքում հերթական համալրման մասին։ Իր միկրոբլոգում Victoria’s Secret-ի մոդելը հրապարակել է լուսանկար, որում նա կեցվածք է ընդունել սպիտակ կրոպ-տոպով եւ բաց կապույտ ջինսով: Նա ցուցադրել է իր կլորացած որովայնը՝ ձեռքերով պահելով այն: «Այնքան ոգեւորված եմ № 4 երեխայի մասին հայտարարությամբ: Եվ նա տղա է», – հրապարակմանը կից գրել է մոդելը։
