Սունակն ու Մորդոնտը Ջոնսոնին փոխարինելու ճանապարհի երկրորդ փուլում են

Ֆինանսների նախկին նախարար Րիշի Սունակը և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Պեննի Մորդոնտը բավականաչափ ձայն են հավաքել՝ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար։ Հաղթողը կդառնա երկրի վարչապետ,-հայտնում է Sky News-ը։

Հեռուստալիքի հաշվարկներով՝ Սունակին աջակցում են ոչ պակաս, քան կուսակիցների 50 տոկոսը, Մորդոնտին նվազագույնը 30 հոգի է աջակցել, որքան էլ հենց պետք է ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար։

Վերջում մնացած երկուսից արդեն ընտրություն կանի ամբողջ կուսակցությունը՝ 200 հազար հոգի։ Ընտրությունները փոստով են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )