Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ բռնի տեղահանված արցախցիների հանդիպումը << ԱՐԴԱՐ ԽՈՍՔ>> կուսակցության նախագահ Ալբերտ Մովսեսյանի և ղեկավար կազմի հետ
Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ բռնի տեղահանված արցախցիների հանդիպումը << ԱՐԴԱՐ ԽՈՍՔ>> կուսակցության նախագահ Ալբերտ Մովսեսյանի և ղեկավար կազմի հետ, որի ժամանակ ներկա էին շուրջ հազար յոթ հարյուր արցախցիներ։ Կուսակցությունը իր կազմավորած աշխատանքային խմբով շուրջ երկու ամիս զբաղվում է փաստահավաքով` նպատակ ունենալով դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան պահանջատիրական դիմումով ,որպեսզի արցախցիների` Արցախում թողած գույքի նկատմամբ օրենքի հանրայնացման դիմումը իրավական և միջազգային քաղաքական հարթակներում ստանա իր արդար լուծումը ։ Կուսակցության նախագահը իր ելույթում նշեց հետևյալը. ” “ԱՐԴԱՐ ԽՈՍՔ ” կուսակցությունը շուրջ երկու ամսից ավել է,ինչ հետին պլան է մղել քաղաքական դաշտում իր դերակատարումը` փորձելով օգտակար լինել արցախահայությանը և բարցրաձայնել Միջազգային ատյաններում մեր բոլորիս խոսքը :
Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական և Աստծո կամոք դրական արձագանքից հետո կհետևի 2-րդ փուլը,որի մասին ևս կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում”։
Հանդիպման ժամանակ բռնի տեղահանված արցախցիները հնչեցրին իրենց հուզող հարցերը նշված գործընթացի հետ կապված և ստացան սպառիչ պատասխաններ` այդպիսով ամփոփելով գործընթացի առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները։
