«Սոլնցեպյոկի» հարվածներից ուկրաինական թիրախները փոշու են վերածվում. ԱՄՆ ռազմական դիտորդ
Ռուսական «Սոլնցեպյոկ» համակարգերի հարվածները գործնականում ոչինչ չեն թողնում ուկրաինական թիրախներից: Այս մասին գրում է ռազմական դիտորդ Պետեր Սուչյուն The National Interest-ի հոդվածում:
«Բացի այն, որ պայթյունի ալիքը սպանում է բոլորին խոցման շառավղով, արկի պայթյունի ջերմությունը կարող է զգալի վնաս հասցնել շենքերին և տրանսպորտային միջոցներին, վառելանյութեր և քսանյութեր բռնկել, ինչպես նաև ցանկացած զինամթերք դետոնացնել: Շատ թիրախներ, փաստորեն, փոշու են վերածվում»,- ասվում է նյութում:
Լրագրողը նշել է, որ ռուսական զենքի այս տեսակը Ուկրաինայում օգտագործվում է շենքերը որպես ծածկույթ օգտագործող թշնամու ստորաբաժանումների դեմ։
Ըստ վերլուծաբանի, ուկրաինական զինվորների գերակշիռ մասը ռուսական «Սոլնցեպեկին» անվանում է ամենասարսափելի զենքը։
TOS-1A «Սոլնցեպյոկ» ծանր բոցավառ համակարգը մշակվել է TOS-1 Buratino-ի հիման վրա 2001 թվականին: Այն նախատեսված է մինչև վեց կիլոմետր հեռավորության վրա թեթև զրահատեխնիկա, մեքենաներ, շենքեր, ամրություններ և թշնամու անձնակազմ ոչնչացնելու համար։
Համակարգն արձակում է թերմոբարիկ մարտագլխիկով չկառավարվող հրթիռներ։ Նման զինամթերքը աերոզոլի տեսքով արտանետում է հատուկ վառելիք, որը լցվում է բառացիորեն բոլոր ճեղքերը: Այնուհետև առաջացած ամպը պայթում է՝ ստեղծելով հզոր հարվածային ալիքով ծավալային պայթյուն եւ ահռելի ջերմություն ։
