Սննդամթերքի որ տեսակները կարող են կախվածություն առաջացնել
Արհեստական հավելումներ պարունակող սննդաքմթերքը կարող է հանգեցնել սննդային կախվածության, այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Գլուտամինաթթվի աղը նման հավելումներից մեկն է: Իր բնական վիճակում այն պարունակվում է սննդամթերքի այն տեսակներում, որոնք ընդունված է համարել օգտակար։ Այս նյութը նպաստում է համի ընկալիչների գրգռմանը, որոնք ազդանշաններ են ուղարկում ուղեղին, որ մարդը որակյալ և թարմ մթերք է ստացել»,- նշել է բժիշկը։
Սննդային կախվածության կարող է հանգեցնել նաև բորբոսով պանիրների գործածությունը։ Այս մթերքը պարունակում է տիրամին, որն էլ կախվածություն է առաջացնում։ Բացի այդ, հոգեբանական կախվածություն կարող է առաջանալ վնասակար մթերքից, ինչը կարող է պայմանավորված լինել տագնապային խանգարմամբ կամ տևական սթրեսով:
