Սյունիքի մարզպետը Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին Ambion.news–ին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Share This