Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:

«Հայաստանը Հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում»,- գրել է նա։

«Voice of Turan» երգի միջազգային մրցույթում» անցկացվել է  Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։

Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից։ Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։

Share This