Սիրո մասին ԹՈՓ 10 հայտնի արտահայտությունները կհալեցնեն նույնիսկ քարե սիրտը

Սերը զգացմունք է, որը ոգեշնչում է բանաստեղծներին, գրողներին և փիլիսոփաներին՝ ստեղծելու հավերժական գլուխգործոցներ: Դարերի ընթացքում մարդկությունը մեզ տվել է բազմաթիվ արտահայտություններ, որոնք փոխանցում են այս հրաշալի զգացմունքի խորությունը։

Դրանք կարողանում են հոգու մեջ արթնացնել ամենաքնքուշ հույզերն ու ստիպել մտածել գլխավորի մասին։ Ներկայացնում ենք սիրո մասին ԹՈՓ10 հայտնի մեջբերումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ այս զգացմունքը։ Հնարավոր է դրանց մեջ կգտնեք խոսքեր, որոնք արձագանք կգտնեն ձեր սրտում:

1․ Ուիլյամ Շեքսպիր. «Սերը փախչում է նրանցից, ովքեր հետապնդում են իրեն և փաթաթվում նրանց վզին, ովքեր փախչում են իրենից»:

2․ Զիգմունդ Ֆրեյդ. «Նա, ով սիրում է շատերին, ճանաչում է կանանց, նա, ով սիրում է մեկին, ճանաչում է սերը»:

3․ Բոբ Մարլի. «Ամենամեծ վախկոտն այն տղամարդն է, ով սեր է առաջացնում կնոջ մեջ՝ առանց նրան սիրելու մտադրության»:

4․ Ուիլյամ Շեքսպիր. «Սիրո ամեն խոչընդոտ միայն ուժեղացնում է այն»:Ջեբրան Խալիլ. «Սխալ է կարծել, թե սերն աճում է երկարատև բարեկամությունից և համառ սիրատածությունից, սերը հոգևոր մտերմության պտուղն է, և եթե մտերմությունը մեկ վայրկյանում չառաջանա, այն չի առաջանա տարիներ կամ սերունդներ անց»:

Մայքլ Ջեքսոն. «Սերը նման է լոգարանում օճառի սալիկի. այն քո ձեռքում է այնքան ժամանակ, քանի դեռ շատ ամուր սեղմում ես այն»:

7․ Ուիլյամ Շեքսպիր. «Աղքատ է սերը, եթե այն կարելի է չափել»:

8․ Սոկրատես. «Կնոջ սիրուց պետք է ավելի շատ վախենալ, քան տղամարդու ատելությունից: Այն թույն է՝ առավել ևս, որ դա հաճելի է»:

9․ Լև Տոլստոյ. «Սերը անգին նվեր է, դա միակ բանն է, որ մենք կարող ենք տալ, բայց միևնույնն է այն կմնա»:

10․ Մերիլին Մոնրո. «Առանց սիրո համբույրը պարզապես թքերի փոխադարձ փոխանակում է»:

Share This