Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը.Ա.Բադեյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը:
2021-ը մեր երկրի համար բավականին բարդ և փորձություններով լի տարի էր: Նախորդ տարվա պատերազմի սառը շունչը, ցավոք, դեռ չի մարել, և մեր աչքերում կորստի ցավը խորն է դրոշմված: Բայց այդ ցավը փարատվում է մեր երկրի հաղթանակի կոչնակներով, որ լսում ենք տարբեր բնագավառներից:
Այս նոր տարում թող որ հաղթական այդ կոչնակները ավելի բարձր զրնգան՝ ի լուր աշխարհի, որ պատերազմի ահարկու ձայնը կարող ենք խաղաղությամբ լռեցնել: Տարին թող որ նշանավորվի տնտեսական վերելքներով և քաղաքական ակտիվ կապերով: Ունենանք կայուն, զարգացած, գիտակ, և, որ ամենակարևոն է, առողջ հասարակություն: Թող 2022-ի երկինքը խաղաղ կապույտի մեջ լինի, և հայ մանուկների թոթովանքով լցվի ամեն տուն ու բակ:
Սիրելի՛ հայեր, ևս մեկ անգամ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և խորին հարգանքս իրենց կյանքով մեզ նոր տարին պարգևած զինվորներին:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )