Սիլիկյան թաղամասում իրվիճակը լարվել է. կարմիր բերետավորները բերման են ենթարկել քաղաքացիներին

Այսօր` հոկտեմբերի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում. Սիլիկյան թաղամասումից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած  Ոստիկանության կարմիր բերետները մեծ թվով քաղաքացիների ուժով բերման են ենթարկել։

Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել:

Այս պահին, հատուկ տեխնիկայով, ոստիկանների ու կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:

Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։

  • Քաղաքապետարանը Աջափնյակում ապօրինի կառուցված 21 շինություն է քանդում. Բնակիչներին ասել են՝ տան արժեքավոր իրերը հանեք
Share This