Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կալանքի տակ առնելու որոշման դեմ Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք,որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար և ՀՔԾ-ն հենց այս գործի շրջանականերում է Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )